Հայաստանցի և մի շարք այլ երկրների օգտատերեր զանգվածաբար բողոքում են Google–ի ծառայությունների աշխատանքի խափանումից

Խնդիրներ են նկատվում Google որոնողական համակարգում, Gmail–ում, մի շարք այլ հավելվածներում

Հայաստանցի և մի շարք այլ երկրների օգտատերեր զանգվածաբար բողոքում են Google–ի ծառայությունների աշխատանքի խափանումից


ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանցի և մի շարք այլ երկրների օգտատերեր զանգվածաբար բողոքում են Google–ի ծառայությունների աշխատանքի խափանումից։


Խնդիրներ են նկատվում Google որոնողական համակարգում, Gmail–ում, մի շարք այլ հավելվածներում, հայտնում է downdetector–ը։


Նշվում է, որ կայքերն ամբողջությամբ անհասանելի են, խնդիրներ են առաջանում էջերի բեռնման հետ, անհնար է օգտվել էլեկտրոնային փոստից։


Ամենից շատ խափանումից տուժել են Windows համակարգով աշխատող համակարգիչների օգտատերերը։ Խնդիրների մասին հայտնում են նաև Android սարքերի սեփականատերերը, ինչը հատկապես կարևոր է այն շարժական օգտատերերի համար, որոնք սովոր են մշտապես օգտվել Google-ի ծառայություններից։


 

Leave a Comment