Սեպտեմբեր 03,2025 23:50
Aravot.am. OpenAI ընկերությունը հայտարարել է, որ մոտակա ամիսներին ChatGPT-ում կներդնի ծնողական վերահսկողության գործառույթ:
📲 Հիմնական հնարավորություններ՝
- Ծնողները կկարողանան իրենց հաշիվները կապել դեռահասների հաշիվների հետ
- Վերահսկել AI-ի պատասխանները՝ տարիքային համապատասխան կանոններով
- Անջատել որոշ գործառույթներ
- Ստանալ ծանուցումներ, երբ երեխան «սուր տագնապի» մեջ է
Այս որոշման պատճառն է Կալիֆորնիայի մի ընտանիքի դատական հայցը, որտեղ մեղադրում են OpenAI-ին իրենց 16-ամյա որդու ինքնասպանության գործում մեղավորության համար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: