Պաշտոնական․ Նոան գվադելուպացի նորեկ ունի

Գվադելուպայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Նաթանայել Սաինտինին կարիերան կշարունակի «Նոայում»։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Շվեյցարիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Սիոնն» էր։ Պայմանագիրը կնքվել է 2+1 ձևաչափով։

Պաշտպանը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Ֆրանսիայի Լիգա 2-ը ներկայացնող «Մարտիգ» թիմում, որի կազմում մասնակցել է 29 հանդիպման։

Սաինտինին Հայաստանի չեմպիոնի կազմում հանդես կգա 39 համարի մարզաշապիկով։ Transfermarkt-ը 25-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 500 հազար եվրո։

Leave a Comment