Կնոջ տան խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ հերթական տեղեկությունն իրացվել է օգոստոսի 28-ին: Ժամը 19:30-ին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Եկմալյան փողոցում ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին է տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 40-ամյա մի կին:

Նույն օրը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, և կնոջ բնակության վայրում համատեղ կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է երեք փաթեթ` ընդհանուր մոտ 16 գրամ մեթամֆետամինով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

40-ամյա կինը կալանավորվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment