Անահիտ Մանասյանը և ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը քննարկել են գերիների և նրանց ընտանիքների իրավունքների վերաբերյալ հարցեր

Սեպտեմբեր 03,2025 17:32

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին:

➡️ Պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև ձևավորված համագործակցությունը՝ կարևորելով կազմակերպության իրականացրած աշխատանքները և դրանց շարունակականությունը:
➡️ Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ գերիների, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին:

📌 Իր հերթին Դաֆնե Մարեն շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության համար և վերահաստատել ԿԽՄԿ-ի հանձնառությունը համագործակցությունը շարունակելու հարցում։

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment