Ռուսաստանում արգելել են «Սպայկա»-ի բեռնատարների շարժը. Ընկերությունից հաստատել են

Հայաստանի ամենախոշոր բեռնափոխադրող ընկերությունից՝ «Սպայկա»-ից այսօր պաշտոնապես հաստատել են «Ազատության» տեղեկությունները, որ իրենց ավելի քան 100 բեռնատարների շարժը Ռուաստանում արդեն մի քանի օր է արգելափակված է: Ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանն «Ազատությանն» ասել է՝  իրենց իրավաբաններն արդեն Ռուսաստանում են, փորձում են պատճառները հասկանալ:

24 տարի առաջ հիմնադրված «Սպայկա» ընկերությունն ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներ բեռնափոխադրումներից բացի նաև սեփական այգիների բերքն է արտահանում: Ընկերության ներկայացուցիչն ասում է՝ այս տարիների ընթացքում առաջին անգամ են բախվել այսպիսի խնդրի: Բեռնատարներում եղած շուտ փչացող ապրանքը՝ գյուղմթերքը, ռուս իրավապահները թույլ են տվել տեղական այլ մեքենաներով հասցնել հասցեատերերին, բայց հենց «Սպայկա»-ի բեռնատարների շարժն արգելել են:

«Ռուսաստանի բոլոր քաղաքներում, որտեղ եղել են մեքենաները, մեկ-երկու օրվա մեջ բոլոր մեքենաները կանգնեցել են ու ասել են՝ «մեքենաները չեն շարժվելու, եթե մեջը բեռ ունեք, բեռները կարող եք ուրիշ մեքենաների մեջ տեղափոխել և տանել հասցնել հասցեատիրոջը: Ու վարորդները սպասում են հերթական հրահանգին և նաև օգնում են էդ մեքենաների մեջի բեռները հասցեատերերին հասցնելու կազմակերպչական գործերում», – ասել է «Սպայկա»-ի զարգացման գծով տնօրենը:

Ռուսական պաշտոնական ու լրատվական կայքերում դեռ ոչ մի տեղեկություն չկա, թե ինչու է հայկական ամենախոշոր արտահանող ընկերությունն այսպիսի խնդիրների բախվել մի երկրում, որտեղ տարիներ շարունակ ապրանք են տեղափոխել, համագործակցել առևտրային ամենախոշոր ցանցերի հետ: Լուռ են նաև Հայաստանի համապատասխան կառույցները:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբաղբյուր կայքում։

Leave a Comment