
Երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը գտնվել է կանգառում, երբ հանդիպակաց գոտում գտնվող մեքենայում պայթյուն է տեղի ունեցել, Ֆեյսբուքի իր էջում գրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: Նա նաև հայտնել է, որ Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր։
Նախանական տեղեկություններով Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։ Պայթյունը տեղի է ունեցել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում։ 2 անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վնասվել են տրանսպորտային միջոցներ։