ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արցախի անկախության օրվա վերաբերյալ ինչ ցանկացել է՝ իր ուղերձում նշել է:
168.am-ը Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվա առթիվ ձեր այսօրվա ուղերձում հայտարարել եք, որ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային ճնշում գործադրելու հնարավորությունները և հիմքերն այսօր էլ առկա են, սակայն Հայաստանի գործող վարչախումբը դիտավորյալ այդ գործիքակազմից չի օգտվում, հնարավո՞ր է արդյոք միջազգային ճնշում գործադրելու պարագայում հայկական Արցախի հարցը կրկին դարձնել բանակցային թեմա, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք։
Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Միշտ հնարավորություններ կան»:
Հարցին՝ այսօրվա և առաջվա Հայաստանն ինչո՞վ են տարբերվում իրարից, որ Փաշինյանն ասում է՝ այսօրվա Հայաստանը գոյություն ունի քաղաքացիների շնորհիվ, իսկ առաջվանը՝ այլ երկրների, նա պատասխանեց.
«Չեք տեսնո՞ւմ տարբերությունը»: