Փաշինյանն ու Ալիևը միասնական դիրքորոշում ունեն. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Չինաստանից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաև Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին:

«Փաշինյանն ու Ալիևը միասնական դիրքորոշում ունեն», – լրագրողներին ասել է Էրդողանը ` ներկայացնելով Չինաստանում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

«Ես մանրամասն բանակցություններ եմ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ապա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ… Երկրները մեծ մասամբ հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները և հասել են վերջնական կետին:

Վաշինգտոնյան համաձայնագրերը զգալիորեն արագացրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը», – ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, ասել է Էրդողանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment