«Ամեն ինչ թանկ է, մենք էլ աղքատավարձ ենք ստանում», «նորմալ է», «թանկացնում են, որ ժողովուրդը վատ ապրի»․ ՀՀ քաղաքացիները՝ գնաճի մասին

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ. հունվար-հուլիս ամիսներին՝ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3,2%-ով, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ՝ արձանագրվել է 0,6%-ով աճ։ Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ. հունվար-հուլիսի համեմատ աճել են 5,1%-ով։

Հիմնվելով Cost of Living Plus Rent Index 2025-ի վրա՝ Երևանը 179-րդն է աշխարհում ամենաթանկ քաղաքների ցանկում։ Մոսկվան դասվում է միայն 210-րդ տեղում, իսկ Թբիլիսին՝ 222-րդ:

Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներին հարցրել է, թե նկատո՞ւմ են գնաճ և, հատկապես, որ ապրանքների դեպքում ինչ փոփոխություն են տեսնում: Բացի այդ, հետաքրքրվել ենք, թե ինչո՞ւ է, ըստ իրենց, Երևանը համարվում թանկարժեք քաղաքներից մեկը:

Քաղաքացիներից մեկի խոսքով՝ գնաճը նկատելի է, թանկացումներն ամենուրեք են։ 

«Ամեն ինչ թանկ է, մենք էլ աղքատավարձ ենք ստանում»,- նշել է նա։ 

Մեկ այլ քաղաքացի թանկացումները նորմալ է համարում՝ դա կապելով մեծ թվով զբոսաշրջիկների այցի հետ։ 

«Այսքան տուրիստ կա, պետք է թանկ լինի։ Հավասարվել ենք ծովափնյա երկրների մակարդակին, կարևորը աշխատանք կա»,- ասել է նա։ 

Հարցվողների մեծ մասի, համար, սակայն, թանկացել են հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք պետք է, ընդհակառակը, էժանանային․ «Երևի ժողովրդի վատն են ուզում, դրա համար թանկացնում են»։

Քաղաքացիներից ոմանք էլ առանձնապես թանկացումներ չեն նկատում, կամ, առավելագույնը, 10-20 դրամով։ 

Մեկ այլ քաղաքացու կարծիքով՝ թանկացնում են, որ «ժողովուրդը վատ ապրի»։ 

«Պետական պարքտ ունեն, ժողովրդի ջանից են հանում։ Ամեն դեպքում՝ վիճակը լավ չէ»,- ասում է մեկ այլ քաղաքացի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a Comment