Ահազանգ իրավապահներին. ռուս տղամարդը ձվեր է նետել ՀՀ կառավարության շենքի վրա

Սեպտեմբեր 02,2025 09:40

Aravot.am-ի տեղեկություններով, օգոստոսի 31-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ոստիկանության զորքերից շարքային Հարությունյանը եւ հայտնել, որ ազգությամբ ռուս տղամարդը հավկիթներով հարվածել է ՀՀ կառավարության շենքին։

Ըստ նույն աղբյուրի, հերթապահ խումբ է մեկնել դեպքի վայր եւ պարզել է, որ այդ քաղաքացին Ալեքսանդր Շերչենկոն է, որին Հանրապետության հրապարակից խուլիգանություն կատարելու կասկածով ձերբակալել եւ տեղափոխել են ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment