Սեպտեմբեր 01,2025 17:57
«Մասնակցեցի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջին տիկին Պենգ Լիյուանի ընդունելությանը: Այնուհետև ունեցանք նավով շրջայց Հայհե գետի երկայնքով` ծանոթանալու Թիենծին քաղաքի տեսարժան վայրերին»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ հրապարակելով միայն խմբային լուսանկարներ:
Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Աննա Հակոբյանի, Մեհրիբան Ալիևայի և Էմինե Էրդողանի համատեղ լուսանկարները Չինաստանի Թիենծին քաղաքում:
Նկարներում, որոնք տարածում են ադրբեջանական ԶԼՄ–ները, Փաշինյանի կինը բարեկամաբար սեղմել է Մեհրիբան Ալիևայի ձեռքը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:


