«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է օգոստոսի 25-31-ի Ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։
Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Դաշտերում և այգիներում կատարվել է հերթական վեգետացիոն ոռոգում։
Եղանակային պայմանները նպաստավոր են եղել մշակաբեւյսերի հասունացման, շաքարանյութերի կուտակման և բերքահավաքի համար։
Հանրապետությունում կատարվել է պտղատուների,խաղողի, բանջարանոցային և բանջարաբոստանային մշակաբույսերի, եգիպտացորենի, կարտոֆիլի, կաղամբի մասսայական բերքահավաք։
Լեռնային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի նախացանքային աշխատանքները։