Եվրոպական հանձնաժողովը կշարունակի իր բյուջեից միջոցներ հատկացնել Ուկրաինային աջակցելու համար հակամարտության կարգավորումից հետո։ Այս մասին հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ «լրացուցիչ վճարումներ պետք է նախատեսվեն Ուկրաինայի զինված ուժերի համար»։ Մասնավորապես, Եվրամիությունը կշարունակի ֆինանսավորել Ուկրաինայի զինված ուժերի ուսումնական ծրագիրը։
Ֆոն դեր Լայենը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն ունի «հստակ ճանապարհային քարտեզ» հակամարտության կարգավորումից հետո Ուկրաինայի տարածքում եվրոպական զորքերի տեղակայման համար, որը համաձայնեցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։
«Նախագահ Թրամփը մեզ վստահեցրել է, որ աջակցության շրջանակներում այնտեղ կլինի ամերիկյան ներկայություն», – ասել է նա։