Մերց. Արևմուտքում ոչ ոք չի քննարկում Ուկրաինա ցամաքային զորքեր ուղարկելու հարցը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Արևմուտքում այս պահին ոչ ոք չի քննարկում Ուկրաինա ցամաքային զորքեր ուղարկելու հնարավորության հարցը։

«Այս պահին ոչ ոք չի խոսում Ուկրաինայում ցամաքային զորքերի մասին: Ես ներկա եմ այս բոլոր բանակցություններին և գիտեմ, թե ինչի մասին ենք խոսում», – ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը՝ ի պատասխան հաղորդավարի այն դիտարկմանը, որ բրիտանացիներն ու ֆրանսիացիները, իբր, քննարկում են այս թեման։

ZDF-ին տված հարցազրույցում Մերցը նշել է, որ բանակցություններում առաջին հերթին քննարկվում են Կիևի համար այսպես կոչված անվտանգության երաշխիքները «հրադադարի դեպքում» և ուղղված են հիմնականում Ուկրաինայի զինված ուժերին աջակցություն ցուցաբերելուն։

«Սա բացարձակ առաջնահերթություն է», – ընդգծել է Մերցը։

Leave a Comment