ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, թոշակի անցած գնդապետ, ռազմաքաղաքական հեղինակավոր փորձագետ Դուգլաս ՄակԳրեգորը վստահ է, որ աշնանը կրկին կսկսվի Իսրայելի և Իրանի միջև լարված պատերազմ: Ըստ նրա,
«Սեպտեմբերին, կամ առնվազն հոկտեմբերին ինչ-որ բան կպատահի, քանի որ «Մեծ Իսրայել» նախագիծը հաջողության ոչ մի շանս չունի, եթե Իրանը վերջնականապես չմասնատվի և չոչնչացվի: Եվ ես կարծում եմ, որ պարոն Նեթանյահուն հասկանում է դա: Հետևաբար, պատերազմը պետք է շարունակվի: Իսրայելի տեսանկյունից այս հարցում կասկած չկա: Մեկ այլ բան էլ այն է, որ ճշգրիտ ամսաթվերը դեռևս անհայտ են:
Գիտեմ, որ Իսրայել արդեն ակտիվորեն ուղարկվում է սարքավորումներ՝ հեռահար զենիթային հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ սարքավորումներ: Մենք, անշուշտ, զբաղված ենք իսրայելցիներին օգնելով նրանց պաշտպանության գործում: Իհարկե, մենք ունենք անսահմանափակ զինամթերք նրանց համար, ինչպես նաև մնացած ամեն ինչ, ինչն անհրաժեշտ է: Միևնույն ժամանակ, ռուսները գտնվում են Իրանում, որտեղ զբաղվում են նրա ինտեգրված հակաօդային պաշտպանության համակարգի վերականգնմամբ, արդիականացմամբ և կատարելագործմամբ: Այսպիսով, նոր պատերազմը անխուսափելի է: Միակ հարցն այն է, թե երբ այն կսկսվի»: