Ռուսական բանակը լայն ճակատով հարձակվում է դեպի Լիման (MAP)


Միջազգային

Ռուսական բանակը լայն ճակատով հարձակվում է դեպի Լիման: Այս մասին ահազանգում են նաեւ ուկրաինական աղբյուրները:

Ռուսական զորքերը ճեղքել են պաշտպանությունը` առաջ շարժվելով դեպի Շանդրիգոլովո մոտ 3.5 կմ խորությամբ և դեպի Դերիլովո` մինչև 5 կմ խորությամբ։ Ռուսներն այս բնակավայրերի մատույցնելում են, եւ դրանք գրավելով, փակում են Լիմանի հիմնական մատակարարման ուղիները:

Մարտեր են ընթանում նաև Զարեչնոյե բնակավայրերի տարածքում, որոնց առնվազն կեսից ավելին արդեն ռուսների վերահսկողության տակ է: Ավելի հյուսիս ռուսներն ամբողջությամբ գրալելով Կոլոդեզը, դուրս են եկել Ստավկի` կախվելով Լիմանի գլխին:

«Ռուսական հրամանատարությունը նպատակ ունի վերջնականապես մոտենալ Կրասնի Լիման քաղաքին լայն ճակատով»,- հաստատում են ուկրաինացի ռազմական վերլուծաբանները։

Leave a Comment