Թրամփը դեմ չէ ՀԴԲ-ի և ԿՀՎ-ի նախկին տնօրենների ձերբակալմանը


Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ չի լինի ՀԴԲ-ի նախկին տնօրեններ Ջեյմս Քոմիի և ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Բրենանի բանտարկությանը, եթե Արդարադատության նախարարության հետաքննությունը ապացուցի, որ նրանք ներգրավված են եղել 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին կեղծ տեղեկատվության տարածման մեջ:

The Daily Caller-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը նրանց անվանել է «վատ և շատ, շատ հիվանդ մարդիկ» և տեղեկատվության կեղծումը անվանել է «դարի հանցագործություն»: Թրամփը նաև նշել է, որ չի կարող վստահորեն ասել, թե արդյոք ձերբակալություններ կլինեն, բայց ընդգծել է, որ կարծում է, որ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նույնպես մեղավոր է:

Ավելի վաղ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հրապարակել էր զեկույց, որը պնդում է, որ Օբամայի վարչակազմը 2016 թվականի ընտրություններից հետո փոխել է Ռուսաստանի միջամտության մասին հետախուզական տվյալները՝ Թրամփին իշխանությունից հեռացնելու փորձ կատարելու համար:

Leave a Comment