Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 1-ին Չինաստանի Տյանծին քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող հանդիպմանը կքննարկեն Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը։
Այս մասին, ըստ Interfax-ի, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Հանդիպման օրակարգում լինելու են ինչպես երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, այնպես էլ միջազգային խնդիրներ։
«Բացի Ուկրաինայի շուրջ իրավիճակից և Մերձավոր Արևելքում սրացումից, անշուշտ, քննարկում կլինի կովկասյան տարածաշրջանից եւ այլ հարցերի շուրջ», ասել է Ուշակովը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: