72 տարեկան հասակում մահացել է Մերձավոր Արևելքի և Թուրքիայի հարցերով վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։
Նա մահացել է թոքերի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։
«Նա թոքերի քաղցկեղ ուներ, վեց տարի պայքարում էր»,-պատմել է կինը՝ նշելով, որ ամուսինն աշխատել է մինչև կյանքի վերջին օրերը:
Քաղաքագետը ախտորոշումը թաքցնում էր հանրությունից:
Ստանիսլավ Տարասովը ծնվել է Կիրովաբադում 1953թ.-ին:Լուսաբանել է Թուրքիայի, Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի քաղաքական հարցերը, Արցախի հիմնախնդիրը։ Ազատտիրապետում էր թուրքերենին և պարսկերենին։ Իր աշխատանքիհամար պարգևատրվել է Մարտական կարմիր դրոշիշքանշանով և աֆղանական մի շարք մեդալներով: