Հայաստանի չեմպիոն «Նոան» ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում տանը 3:2 հաշվով հաղթեց Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»։
Մրցակցի գլխավոր մարզիչը նշել է, որ առաջին խաղում գրանցված արդյունքը թույլ չտվեց իր թիմին հրաշքներ գործել։
«Երբ խաղի սկզբում հաշիվը 0:2 է, դժվար է խոսել առանց ավելորդ զգացմունքների: Այնուամենայնիվ, պատասխան խաղում մենք ստեղծեցինք բազմաթիվ գոլային հնարավորություններ, որոնցից կարող էինք ավելի շատ օգուտ քաղել: Ես գոհ եմ, թե ինչպես թիմը արձագանքեց 0:2 հաշվին և փորձեց շտկել իրավիճակը: Թեև 2:2 հաշվով հավասարեցնելուց հետո մենք ևս մի քանի գոլային պահ ունեինք, առաջին խաղում կրած պարտությունը չափազանց ծանր էր:
Երկու հանդիպումների արդյունքներն ամփոփելով՝ պարզ է, որ Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլ անցավ ավելի ուժեղ թիմը: Ցավոք, այս աշնանը Լյուբլյանայում եվրոպական թիմեր չենք տեսնի», — ասել է «Օլիմպիայի» գլխավոր մարզիչ, 53-ամյա հոլանդացի մասնագետը՝ եվրոպական որակավորման մրցաշարից դուրս մնալուց հետո: