Պուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքը – Live News

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) հետ հարաբերություններում ստեղծված իրավիճակը։ Հանդիպման մի հատված հրապարակվել է Կրեմլի թելեգրամյան պաշտոնական ալիքում։

«Մենք կխոսենք մեզ համար կարևորի՝ ԱՊՀ որոշ երկրների հետ աշխատանքի մասին, կքննարկենք, թե ինչն է առաջնահերթ այս ոլորտում, և ինչ պետք է դիտարկենք որպես մեր հաջորդ քայլեր», – ասել է Պուտինը։

Ներածությունից հետո Պուտինը խոսքը փոխանցել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին՝ որպես գլխավոր զեկուցող։ Հանդիպման մասնակիցները զրուցել են տեսակապի միջոցով։

Leave a Comment