Արագածի գագաթին միասնական աղոթք կանենք․ Տեր Վրթանես Բաղալյանը միանում է Կ․Պողոսյանի նախաձեռնությանը

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանն արձագանքել է նախօրեին իրավապաշտպան, հասարակական գործիչ Կարապետ Պողոսյան նախաձեռնությանը՝ Արագածի գագաթին բարձրացնել Արցախի դրոշը։ «Սիրով կիմիանամ ձեր հրաշալի նախաձեռնությանը և Արագածի գագաթին միասնական աղոթք կանենք»,- գրել է Տեր Վրթանեսը։

Նախօրեին Կ․ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել և գրել․ «Էս լուսավոր երիտասարդները ինձ պարտադրում են սեպտեմբերի 2-ին կազմակերպենք ակցիա, բարձրանանք Արագած և ՀՀ ամենաբարձր լեռան վրա ամրացնենք Արցախի դրոշը»։

Նա նաև նշել էր․ «Ի դեպ ցանկացողներ կլինեն մեզ միանալու անձնական գրեք, կամ զանգահարեք David A. Yuzbashyan֊ին 099 495 494 և Рафик Степанян 094 520 527»

Leave a Comment