
Եվրամիությունը Բրյուսելում կանչել է Ռուսաստանի դեսպանին։ Այս մասին «X» սոցիալական ցանցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«Կիևում մեր առաքելությանը Ռուսաստանի կողմից վնաս հասցնելուց հետո ես խոսեցի այնտեղի մեր գործընկերների հետ։ Ոչ մի դիվանագիտական առաքելություն չպետք է թիրախ դառնա։ Ի պատասխան՝ մենք կանչում ենք Բրյուսելում Ռուսաստանի դեսպանին», – հայտարարել է Կայա Կալլասը։
«Կիևի վրա գիշերային հարձակումը ցույց է տալիս հակամարտության սրման օգտին ընտրությունը»,-նշել է Կալլասը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանը Ուկրաինայում թիրախավորել է ԵՄ դիվանագետներին: