Ինչ է պատմում Քոբուլեթում խեղդված երիտասարդի նշանածը – Live News

Քոբուլեթում ջրահեղձ եղած երիտասարդի նշանածը` Արեանա Գրիգորյանը պատմել է ողբերգական դեպքի մանրամասները․

«Ես Արեանա Գրիգորյանն եմ՝ 24-ամյա Սերգեյ Հակոբյանի նշանածը։ Ուզում եմ, որ բոլորը դադարեն սուտ լուրերի տարածումը։

Ինձ ոչ ոք չի փրկել․ ես ինքս եմ դուրս եկել ջրից։ Ավելին ասեմ՝ նորից հետ եմ նետվել ջուրը, որ կարողանամ նաև իրեն փրկել։

Երբ մենք ջուրն ենք մտել, ալիքները այդքան շատ չեն եղել․ միանգամից է ուժեղացել։ Իսկ այդ պահին ոչ մի փրկարար մոտակայքում չի եղել, որ օգնության գար․ նրանք շատ ուշ են եկել։

Խնդրանքս և աղաչանքս՝ դադարեք սուտ լուրերի տարածումը»։

Leave a Comment