Օգոստոս 28,2025 13:34
Երուսաղեմի հայ համայնքը օգոստոսի 27-ի երեկոյան Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիմաց ցույց է արել ընդդեմ «Կովերի պարտեզի» վերաբերյալ նոր գործարքի:
«Պահանջում ենք պատասխաններ: Հանուն մեր երեխաների, հանուն մեր ապագայի»,- հայտարարել են ցույցի մասնակիցները։
«Երուսաղեմահայ համայնքը համախմբվել էր միաբանությամբ եւ աղոթքով՝ բողոքելով այս նոր դավաճանական գործարքի՝ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի մուտքի առաջ», – տեսանյութին կից՝ նշվում է Երուսաղեմի հայկական թաղամասի պահպանման շարժման ֆեյսբուքյան էջում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: