«Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը СЭ-ի հետ զրույցում մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի ընտրական փուլի չորրորդ փուլի պատասխան խաղի՝ «Ցրվենա Զվեզդա»-«Պաֆոս» (1:1) հանդիպման արդյունքը։
«Նաիրը նեղվել էր։ Թիմը լավ խաղաց, «Պաֆոսից» ավելի ուժեղ տեսք ուներ, սակայն այդպիսի գոլ բաց թողեց… Հիմա Նաիրին սպասվում են կարևոր խաղեր առաջնությունում և հավաքականում։ Նա մի փոքր վշտացավ, բայց պրոֆեսիոնալ է և արդեն տրամադրվում է առաջիկա խաղերին։
Խաղից հետո խոսեցինք, նա տխուր էր։ Բայց ի՞նչ կարելի է անել։ Սա ֆուտբոլ է։ Եվրագավաթները շարունակվում են, առջևում Եվրոպա լիգայի խմբային փուլն է», – ասել է Կլյուևը СЭ-ին։