Daily Mail․ Բրունո Ֆերնանդեշը կարող է լքել Մանչեսթեր Յունայթեդը — Armsport.am

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը չի նախատեսում այս ամռանը լքել ակումբը։

Պորտուգալացին մտադիր է ևս մեկ մրցաշրջան անցկացնել Անգլիայում՝ հանգիստ նախապատրաստվելու 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մրցաշարից հետո ֆուտբոլիստը բաց կլինի կարիերան շարունակելու նոր տարբերակների համար։ Հավանական ուղղություններ են Սաուդյան Արաբիան, MLS-ը և եվրոպական առաջատար ակումբները։

Հիշեցնենք, որ Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թվականի ձմռանից։ Այս ընթացքում նա անցկացրել է 290 խաղ, խփել է 98 գոլ և կատարել 86 գոլային փոխանցում։

Կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։

Leave a Comment