
Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել շատ իմաստալից և անհրաժեշտ զրույց, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հավանաբար, ևս մեկ անգամ չի խանգարի կրկնել, որ երկու նախագահների (Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի ) միջև Ալյասկայում տեղի է ունեցել շատ իմաստալից, կառուցողական, օգտակար և անհրաժեշտ զրույց», – լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։