Ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 25-ին Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել 31-ամյա մի երիտասարդ, որը մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:

Leave a Comment