Ալիևն Ադրբեջանը պատասխանատու չի համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ երկկողմ հարաբերությունների վատթարացման համար պատասխանատու է Ռուսաստանը։

«Մենք պատասխանատու չենք հարաբերությունների վատթարացման համար։ Մենք արձագանքում ենք կառուցողական և օրինական կերպով, բայց երբեք չենք հանդուրժի մեր նկատմամբ ագրեսիայի կամ անհարգալից վերաբերմունքի որևէ նշան կամ դրսևորում», – ասել է նա «Ալ Արաբիա» հեռուստաընկերությանը։

Նրա խոսքով՝ ռուս պաշտոնյաների արձագանքը 2024 թվականի դեկտեմբերին ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպին մեծ հիասթափություն և դժգոհություն է առաջացնում Բաքվում։

 

Leave a Comment