🎥 ՉԼ․ Թիկնիզյանի թիմը դուրս մնաց պայքարից, ևս երկու թիմ նվաճեցին լիգայի փուլի ուղեգիր

Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկության լիգայի փուլի ուղեգիր նվաճեցին ևս երկու թիմ։

Որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Պաֆոս» – «Ցրվենա Զվեզդա» պատասխան խաղում կրկին հաղթեց կիպրական ակումբը (2:1)։ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի թիմը երկու խաղերի արդյունքում զիջեց 2։3 հաշվով և դուրս մնաց պայքարից՝ ճանապարհը զիջելով Կիպրոսի գործող չեմպիոնին։

Պատասխան հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։

Զուգահեռաբար ընթացող խաղում Նորվեգիայի գործող չեմպիոն «Բուդյո Գլիմտը» դիմակայության երկու խաղերի արդյունքում 6։2 հաշվով առավելության հասավ ավստրիական «Շտուրմի» նկատմամբ և նվաճեց Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի ուղեգիր։ Պատասխան հանդիպումն ավարտվեց ավստրիացիների հաղթանակով՝ 2։1։

Պատասխան հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։

Այսպիսով, Սերբիայի գործող չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» և ավստրիական «Շտուրմը» իրենց ելույթները կշարունակեն Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլում։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՉԼ-ի լիգայի փուլի ուղեգիր իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել էր ղազախական «Կայրաթը»։

Leave a Comment