­ԷՇ, ՄԻ ՍԱՏԿԻՐ, ՄԻՋԱՆՑՔԸ ԿԲԱՑՎԻ, ՄԻԼԻԱՐԴՆԵՐ ԿՈՒՏԵՍ


Վերլուծություն

Մեր վեր­ջին հա­մա­րում` օ­գոս­տո­սի սկզբնե­րին, կան­խա­տե­սել էինք. «Շատ նման է, որ միան­գա­մայն հե­տաքր­քիր օ­գոս­տոս է լի­նե­լու, ընդ ո­րում, ի­րա­վի­ճա­կը կա­րող է գնալ ինչ­պես ծայ­րա­հեղ սրաց­ման, այն­պես էլ՝ մեծ կա­յու­նութ­յան ուղ­ղութ­յամբ: Դ­րա­նով էլ, կրկնենք, կո­րոշ­վի նաեւ Հա­րա­վա­յին Կով­կա­սի հար­ցը»: Այն, որ սպա­սե­լիք­ներն ար­դա­րա­ցան, տե­սա­նե­լի է…

«ԲԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ»` ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԹԵՔՈՒՄՈՎ

Ն­կա­տի ու­նենք օ­գոս­տո­սին կա­յա­ցած եր­կու մի­ջո­ցա­ռում` գլո­բալ մասշ­տա­բի եւ ուղ­ղա­կիո­րեն մեզ հետ կապ­ված: Գ­լո­բալ, ա­վե­լի ճիշտ` պատ­մա­կան մասշ­տաբ ու­ներ Ալ­յաս­կա­յում կա­յա­ցած Պու­տին-Թ­րամփ հան­դի­պու­մը, ո­րի դե­տալ­նե­րը դեռ եր­կար ժա­մա­նակ աս­տի­ճա­նա­բար տե­սա­նե­լի կդառ­նան: Ինչ վե­րա­բե­րում է մեր տա­րա­ծաշր­ջա­նին, ա­պա նկա­տի ու­նենք Վա­շինգ­տո­նում Թ­րամ­փի միջ­նոր­դութ­յամբ եւ մաս­նակ­ցութ­յամբ կա­յա­ցած Ա­լիե­ւի եւ Փա­շին­յա­նի հան­դի­պու­մը: Սկ­սենք այս երկ­րոր­դից:

Ի­հար­կե, վա­շինգ­տոն­յան հան­դիպ­ման տե­սա­նե­լի մա­սին, ստո­րագր­ված փաս­տաթղ­թե­րին ար­դեն ի­մաստ չու­նի անդ­րա­դառ­նալ. դրանք լայ­նո­րեն հայտ­նի են: Դ­րա­նով հան­դերձ, միան­գա­մայն էա­կան հար­ցեր դեռ մնում են: Ու ա­մե­նա­կա­րե­ւո­րը` այդ ա­մե­նից ի՞նչ կա­րե­լի է սպա­սել:

Ընդ­հան­րա­կան ի­մաս­տը սա էր. նա­խաս­տո­րագր­ված տեսք ստա­ցավ հայ-ադր­բե­ջա­նա­կան «Խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը: Ա­պա, ԱՄՆ-ն ներ­կա­յաց­վեց` որ­պես «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» կենտ­րո­նա­կան ֆի­գու­րա. այդ ու­ղին, ըստ ծրագր­վա­ծի, պետք է գոր­ծի ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յան տակ: Բայց երբ այդ ա­մե­նին մո­տե­նում ենք գործ­նա­կան ի­մաս­տով, ա­պա այն լա­վա­տե­սութ­յու­նը, ո­րը փոր­ձում են այս հեր­թա­կան դա­վա­ճա­նա­կան քայ­լի տակ դնել հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը, ըն­դա­մե­նը «մեկ բա­ժակ ջրում փո­թո­րի­կի» տպա­վո­րութ­յուն է թող­նում:

Այ­սինքն, ի՞նչ ա­սել է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» նա­խաս­տո­րագ­րում. Տես­նես այդ ո՞ր մի «խել­քի պու­տուկն» է այդ տեր­մի­նը մո­գո­նել: Այ­սինքն, նա­խաս­տո­րագ­րել մի փաս­տա­թուղթ, ո­րը հա­մա­րում ես վերջ­նա­կան տես­քի բեր­ված, ծի­ծա­ղե­լի է: Կա­րե­լի է ինչ-որ բան նա­խաս­տո­րագ­րել, բայց միայն ըն­թա­ցիկ փու­լում` մատ­նան­շե­լու հա­մար այն ուղ­ղութ­յու­նը, ո­րով կող­մերն ու­զում են ա­ռաջ գնալ: Բայց երբ հայ­տա­րար­վում է, թե բա­նակ­ցութ­յուն­ներն ա­վարտ­ված են, կա պայ­մա­նագ­րի վերջ­նա­կան տեքստ, եւ ստո­րագ­րե­լու փո­խա­րեն այն ըն­դա­մե­նը նա­խաս­տո­րագ­րում են, դա մեկ բան է նշա­նա­կում` վերջ­նա­կան ոչ մի բան էլ չկա: Այն է` ե՞րբ կստո­րագր­վի այդ փաս­տա­թուղ­թը, մեկ ամ­սի՞ց, մեկ տա­րո՞ւց, թե՞ առ­հա­սա­րակ չի ստո­րագր­վի, մեղմ ա­սած, մնում է ա­նո­րոշ: Նույն վի­ճա­կը, ո­րը կար մինչ այս նա­խաս­տո­րագ­րե­լը: Ու­րեմն` ի՞նչ տվեց դա. գործ­նա­կա­նում` ոչ մի բան էլ չտվեց:

­Քա­րոզ­չա­կան դաշ­տում, ի­հար­կե, կող­մերն ինչ-որ բա­նով օգտ­վե­ցին: Գանք ա­մե­նա­վե­րե­ւից. Թ­րամ­փը սրա­նով հեր­թա­կան «խա­ղա­ղա­սի­րութ­յան գալչ­կան» դրեց իր ան­վան դի­մաց` սկսե­լով քա­րո­զել, թե, տե­սեք, վեց ամ­սում վեց հա­կա­մար­տութ­յուն եմ լու­ծել, ինձ Նո­բել­յան մրցա­նակ պետք է տաք: Թեեւ ի­րա­կա­նում այդ վեց «կար­գա­վոր­ված» հա­կա­մար­տութ­յունն էլ, մո­տա­վո­րա­պես, Գ­րե­լան­դիան գրա­վե­լու ո­ճի մեջ է. մեծ աղ­մուկ, բայց տա­կը բան չկա: Նի­կո­լը հնա­րա­վո­րութ­յուն ստա­ցավ միաց­նել իր սո­վո­րա­կան քա­րո­զը, թե, տե­սեք, խա­ղա­ղութ­յուն եմ տա­նում եր­կի­րը, ին­չը կդնի ար­դեն մեկ­նար­կած իր քա­րո­զար­շա­վի տակ: Բայց ընտ­րութ­յուն­նե­րին դեռ 7-8 ա­միս կա, եւ այս ըն­թաց­քում ան­գամ «ժե­խը» կհաս­կա­նա, որ նա­խաս­տո­րագր­ված, ան­գամ` ստո­րագր­ված «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» ու ի­րա­կան խա­ղա­ղութ­յու­նը միան­գա­մայն այլ բա­ներ են: Ա­լիեւն էլ քա­րո­զում է, թե բո­լոր հար­ցե­րը կա­րո­ղա­ցավ լու­ծել: Բայց ի­րա­կան վի­ճա­կը, որ սուր հա­կա­մար­տութ­յան մեջ է մտել միան­գա­մից Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի հետ, ան­գամ Հեյ­դա­րո­վի­չի քա­րոզ­չա­կան շահն է զգա­լիո­րեն նվա­զեց­նում:

«ԹՐԱՄՓԻ ՄԻՋԱՆՑՔԸ» ԴԵՊԻ Ո՞ՒՐ

­Նույն պատ­կերն է` մյուս փաս­տաթղ­թի հետ կապ­ված, ո­րով Նի­կո­լը պար­տա­վոր­վում է «Զան­գե­զու­րի մի­ջանցք» բա­ցել եւ այն տալ ա­մե­րի­կա­ցի­նե­րի կա­ռա­վար­մա­նը: Փոր­ձում են քա­րո­զել, թե դա կդառ­նա ա­րե­ւելքն ա­րեւ­մուտ­քին կա­պող տնտե­սա­կան մե­գա­նա­խա­գիծ, ո­րը կող­մե­րին տասն­յակ ու տասն­յակ մի­լիար­դա­վոր դո­լար­նե­րի օ­գուտ է բե­րե­լու: Բայց ի­րա­կա­նում բո­լորն են հաս­կա­նում` ոչ մի նման մե­գա­նա­խա­գիծ էլ չի կա­րող լի­նել (այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի եւ այդ կող­մե­րի շրջա­նակ­նե­րում): Շատ պարզ պատ­ճա­ռով. այդ «մե­գա­մի­ջանց­քը» հաս­նե­լու է Կաս­պից ծո­վին եւ այն­տեղ բախ­վե­լու է ռուս-ի­րա­նա­կան տան­դե­մին: Հի­մա էլ խո­սում են Կաս­պից ծո­վի կար­գա­վի­ճա­կը փո­խե­լու մա­սին: Միայն թե Կաս­պից ծո­վում Նի­կոլ չկա, որ կա­րո­ղա­նան սո­վո­րա­կան մա­նի­պուլ­յա­ցիա­նե­րով այն «մի­լիո­նա­վոր տոն­նա­նե­րով բեռ­նե­րի» հա­մար թա­փան­ցիկ դարձ­նեն: Այն­տեղ շատ կոնկ­րետ ռուս-ի­րա­նա­կան ու­ժերն են, եւ ե­թե ու­զում են ի­րա­կան մեծ մի­ջանցք սար­քել, պետք է նախ պար­տութ­յան, ա­վե­լին` ռազ­մա­կան պար­տութ­յան մատ­նեն 5-6 հա­զար մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ ու­նե­ցող Ռու­սաս­տա­նին, ինչ­պես նաեւ Ի­րա­նին: Հա­կա­ռակ դեպ­քում ո´չ մի մի­ջանցք, ո´չ մի մի­լիո­նա­վոր տոն­նա­նե­րով բեռ­ներ, ո´չ մի մի­լիարդ­նե­րի ե­կա­մուտ­ներ էլ չի լի­նի: Եվ այդ դեպ­քում «մե­գա­նա­խա­գի­ծը» կվե­րած­վի ըն­դա­մե­նը Ադր­բե­ջա­նից Նա­խի­ջե­ւան գնա­ցող եր­կա­թու­ղու, ո­րը լա­վա­գույն դեպ­քում, այն էլ` մի 4-5 տա­րուց կա­րող է հաս­նել Թուր­քիա:

Ե­թե այդ մի­լիար­դա­վոր դո­լար­նե­րի սպա­սե­լիք­նե­րը չլի­նեն, բիզ­նես­մեն- նա­խա­գահ Թ­րամ­փի ին­չի՞ն է պետք այդ «մե­գա­նա­խա­գի­ծը»: Ո­րը, չմո­ռա­նանք, ըն­դա­մե­նը հու­շագ­րի տես­քով է: Սա կա­րե­լի է հա­մե­մա­տել Թ­րամ­փի մեկ այլ «մե­գա­նա­խագ­ծի» հետ` Ուկ­րաի­նա­յի հան­քա­յին ու հատ­կա­պես` բազ­մա­մե­տա­ղա­յին ռե­սուրս­նե­րի հայտ­նի պատ­մութ­յան հետ: Մեծ աղ­մուկ-ա­ղա­ղա­կով, Զե­լենս­կուն պար­տադ­րե­լով, ինչ-որ փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­ցին, ընդ ո­րում` հենց փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­ցին, այլ ոչ թե` հու­շա­գիր նա­խաս­տո­րագ­րե­ցին: Ու հե­տո միայն պարզ­վեց, որ բազ­մա­մե­տա­ղա­յին հիմ­նա­կան հան­քա­վայ­րե­րի կե­սից ա­վե­լին ռուս­նե­րի վե­րահս­կո­ղութ­յան տակ են: Ընդ ո­րում, ա­մե­րի­կա­ցի­նե­րը կա­րող են այդ հան­քե­րից օգտ­վել, բայց պետք է ռուս­նե­րի հետ պայ­մա­նա­վոր­վեն, ու նման ա­ռա­ջարկ Մոսկ­վա­յից հնչել է: Նույնն է «Թ­րամ­փի մի­ջանց­քի» պա­րա­գա­յում. ե­թե ա­մե­րի­կա­ցի­նե­րը ցան­կա­նում են այդ մե­խա­նիզ­մից շա­հույթ, պետք է պայ­մա­նա­վոր­վեն ռուս­նե­րի հետ, ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով նաեւ Ի­րա­նի գոր­ծո­նը: Հա­կա­ռակ դեպ­քում պետք է փոր­ձեն Կաս­պից ծովն ու­ժով բա­ցել, ինչ­պես որ ուկ­րաի­նա­կան հան­քե­րի դեպ­քում` կա­րող են փոր­ձել դրանք վե­րա­դարձ­նել Կիե­ւի վե­րահս­կո­ղութ­յան տակ: Միայն թե որ­քա­նո՞վ է ի­րա­տե­սա­կան, մեծ հար­ցա­կան կա:

Տես նաեւ https://t.me/iravunk/56817 

Leave a Comment