ԻՐԱԿԱՆՈՒՄ ԹՐԱՄՓԻՆ ՊԵ՞ՏՔ Է «ԹՐԱՄՓԻ ՄԻՋԱՆՑՔԸ»


Վերլուծություն

Ի­հար­կե, կով­կաս­յան կո­մու­նի­կա­ցիա­նե­րի (Տես նաեւ https://iravunk.com/?p=321296&l=am) ու մաս­նա­վո­րա­պես` մի­ջանցք­նե­րի պատ­մութ­յունն ու­նի նման հարց. ե­թե ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար խնդիր է Կաս­պից ծո­վով մի­ջանցք բա­ցե­լը, իսկ ռուս­նե­րը կա­րո՞ղ են ա­ռանց ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մա­ձայ­նութ­յան կով­կաս­յան կո­մու­նի­կա­ցիոն հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը վե­րա­ծել մե­գա­նա­խագ­ծե­րի: Կա, բայց այն, ինչ­պես Ուկ­րաի­նա­յի պա­րա­գա­յում էր, ու­ժա­յին մի­ջամ­տութ­յուն է պա­հան­ջում: Ի­հար­կե, վեր­ջին ժա­մա­նակ­ներս Ռու­սաս­տա­նում, հատ­կա­պես ռու­սա­կան ազ­գայ­նա­կան շրջա­նակ­նե­րում քիչ չեն խո­սակ­ցութ­յուն­նե­րը Հա­րա­վա­յին Կով­կա­սը երկ­րորդ Ուկ­րաի­նա­յի վե­րա­ծե­լու մա­սին: Նույ­նի մա­սին խո­սում են նաեւ Ի­րա­նում, եւ այս ա­մե­նը նշա­նա­կում է, որ ռազ­մա­կան սցե­նա­րը պետք չէ մին­չեւ վերջ բա­ցա­ռել:

Ընդ ո­րում, Բա­քուն ծայ­րա­հեղ սրաց­ման գնա­լով Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում, իսկ ի­րա­նա­կան 12-օր­յա պա­տե­րազ­մում գոր­ծե­լով իս­րա­յել­յան դաշ­տում, իր հեր­թին մե­ծա­պես սրեց այդ հա­կա­սութ­յուն­նե­րը` հաս­նե­լով նրան, որ ու­ժա­յին լուծ­ման սխե­մա­նե­րը դար­ձան օ­րա­կար­գա­յին քննարկ­ման հար­ցեր: Ի­հար­կե, Ա­լիե­ւին էլ կա­րե­լի է «հաս­կա­նալ». Բ­րի­տա­նիան լուրջ վե­րահս­կո­ղութ­յուն ու­նի Ադր­բե­ջա­նի է­ներ­գե­տիկ եւ ֆի­նան­սա­կան հա­մա­կար­գե­րում, Թուր­քիա­յին եւ Ադր­բե­ջա­նին պար­տա­կան է Ար­ցա­խը վերց­նե­լու հար­ցում, վեր­ջա­պես, Ի­րա­նի տա­րածք­նե­րի հաշ­վին միան­գա­մայն լուրջ ա­խոր­ժակ­ներ ու­ներ: Միայն թե այդ բո­լոր հույ­սե­րը կա­րող էին ար­դա­րա­նալ Ի­րա­նի պար­տութ­յան դեպ­քում, ո­րը չե­ղավ: Կան նոր պա­տե­րազ­մի մա­սին խո­սակ­ցու­թուն­ներ, բայց դա որ­քա­նո՞վ է ռեալ եւ ի՞նչ արդ­յունք կու­նե­նա, միայն հար­ցա­կան­ներ են: Ի­րո­ղութ­յուն­ներն այս պա­հին հե­տեւ­յալն են: Ի­րա­նում, օ­րի­նակ, նա­խօ­րեին հայ­տա­րա­րե­ցին նոր հի­պեր­ձայ­նա­յին հրթի­ռի տի­րա­պե­տե­լու մա­սին, ո­րը կա­րե­լի է հա­մա­րել ռու­սա­կան «Օ­րեշ­նի­կի» կար­գի, այն է` կա­րող է տակ­տի­կա­կան մի­ջու­կա­յին զեն­քի հա­մար­ժեք հզո­րութ­յուն ու­նե­նալ: Իսկ դա նշա­նա­կում է տա­րա­ծաշր­ջա­նա­յին բա­լան­սի փո­փո­խութ­յուն` հնա­րա­վոր պա­տե­րազ­մի կամ դրա սպա­սե­լի արդ­յունք­նե­րի վրա իր ուղ­ղում­նե­րով հան­դերձ: Հա­ջոր­դը, Բ­րի­տա­նիա­յում քա­ղա­քա­կան դա­սա­կան հա­մա­կար­գը գլխո­վին փլուզ­վում է. վեր­ջին հար­ցում­նե­րը ցույց են տա­լիս, որ «Reform UK» նոր ու­ժը իշ­խա­նութ­յու­նը վերց­նե­լու հայտ է ներ­կա­յաց­նում, դա­սա­կան եւ ներ­կա­յումս իշ­խող Լեյ­բո­րիս­տա­կան կու­սակ­ցութ­յու­նը, վար­կա­նի­շա­յին ի­մաս­տով, կորց­րել է 411 ման­դատ, այս պա­հին վար­կա­նի­շով ոչ թե նույ­նիսկ երկ­րորդն է, այլ` եր­րոր­դը եւ կա­րող է հա­վակ­նել ըն­դա­մե­նը 66 ման­դա­տի: Մ­յուս դա­սա­կան ու­ժը` Պահ­պա­նո­ղա­կան կու­սակ­ցութ­յունն էլ ա­վե­լի վատ վի­ճա­կում է: Էր­դո­ղա­նի եւ Ա­լիե­ւի մեր­ձա­վոր, MI6-ի ղե­կա­վար Մու­րը մեկ ամ­սից հե­ռա­նում է: Ու ով ի­մա­նա, թե այս խոր­քա­յին փո­փո­խութ­յուն­նե­րի արդ­յուն­քում Բ­րի­տա­նիան ինչ ռեալ դե­րի կա­րող է հա­վակ­նել մաս­նա­վո­րա­պես հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կում: Էա­պես թու­լա­ցել է նաեւ Եվ­րո­պա­յի դե­րը, ո­րի ա­ռաջ­նորդ­նե­րին օ­րերս Թ­րամ­փը նստեց­րել էր իր ըն­դու­նա­րա­նի մոտ շար­ված ա­թոռ­նե­րին, մին­չեւ ներս կկան­չեր: Ու այն, որ Ա­լիե­ւը, ակն­հայ­տո­րեն բրի­տա­նա­կան խա­ղե­րի արդ­յուն­քում սկսեց թշնա­մա­նալ Մոսկ­վա­յի հետ, հի­մա հայտն­վել է բա­վա­կա­նին բարդ վի­ճա­կում, դա ցույց տվեց փաս­տը, որ Թ­րամ­փի մա­տի մեկ շար­ժու­մով վա­զեց Վա­շինգ­տոն: Բայց Հեյ­դա­րո­վիչն ի­րա­կա­նում Թ­րամ­փին պե՞տք է, ե­թե կա մաս­նա­վո­րա­պես Կաս­պից ծո­վի հի­շա­տակ­ված խնդի­րը, էլ չա­սած այն հար­ցի մա­սին, թե ի­րա­կա­նում Պու­տի­նի հետ ինչ է պայ­մա­նա­վոր­վել Ալ­յաս­կա­յում: Արդ­յուն­քում, որ Ա­լիե­ւի կող­մից սկսել են նկատ­վել Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կար­գա­վո­րե­լու փոր­ձեր, դա եւս նկա­տե­լի է: Ա­մեն դեպ­քում, օ­րերս տե­ղի ու­նե­ցավ ռուս-ադր­բե­ջա­նա­կան միջ­կա­ռա­վա­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի հեր­թա­կան նիս­տը, այն­տեղ ինչ-որ բա­ներ էին քննարկ­վում «Հ­յու­սիս-­Հա­րավ» մի­ջանց­քի հետ կապ­ված: Իսկ սա ար­դեն իսկ նշա­նա­կում է, որ ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում շրջա­դար­ձի ո­րո­շա­կի դի­նա­մի­կա ի­րա­կա­նում ար­դեն իսկ գո­յութ­յուն ու­նի:

Այ­սինքն, որ­քան էլ որ Մոսկ­վա­յից մին­չեւ իսկ ու­ժա­յին լու­ծում­նե­րի գնա­լու մա­սին վատ թաքց­ված ակ­նարկ­ներ կան, սա­կայն միայն փաս­տը, որ Պու­տինն ու Թ­րամ­փը հան­դի­պե­ցին, ար­դեն իսկ նշա­նա­կում է, որ այս պա­հին ա­ռաջ­նա­յի­նը դեռ մնում է պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հի­ման վրա լու­ծում­նե­րի գնա­լու սկզբուն­քը: Ու միայն դրանց հան­րա­գու­մա­րում կա­րող է հստակ ե­րե­ւալ, թե Թ­րամ­փին առ­հա­սա­րակ պե՞տք է կով­կաս­յան հար­թա­կը, կամ մի­գու­ցե կշա­րու­նա­կի՞ Հա­րա­վա­յին Կով­կա­սը վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նե­լու եւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա դուրս գա­լու հին ծրագ­րե­րը: Թե՞ կա­րող են պայ­մա­նա­վոր­վել Մոսկ­վա­յի հետ, ո­րից նաեւ Վա­շինգ­տո­նը կստա­նա իր բա­ժի­նը Ա­սիա-Եվ­րո­պա կո­մու­նի­կա­ցիա­նե­րը ծո­վից ցա­մաք տե­ղա­փո­խե­լու ծրագ­րե­րից` ծո­վա­յին փո­խադ­րում­նե­րից ե­կա­մուտ­ներ կորց­նե­լու դի­մաց:

Այս­պի­սով, ին­չի՞ մա­սին էր Ալ­յաս­կա­յի հան­դի­պու­մը: Այն, որ այս­տեղ ուկ­րաի­նա­կան թե­ման ա­մե­նե­ւին էլ ա­ռա­ջին տե­ղում չէր: Ա­վե­լի ստույգ, դեռ այն պա­հից, երբ Թ­րամ­փը վերց­րեց իշ­խա­նութ­յու­նը եւ սկսեց Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը վե­րա­շա­րադ­րե­լու գոր­ծըն­թա­ցը, ար­դեն իսկ տե­սա­նե­լի էր, որ Ուկ­րաի­նան կամ այլ հա­կա­մար­տութ­յուն­նե­րի թե­մա­նե­րը, խո­շոր հաշ­վով, ման­րադ­րա­մի դեր ու­նեն, ինչ­պես, ա­սենք, ուկ­րաի­նա­կան ա­պա­գա սահ­մա­նը մի քա­նի կի­լո­մետր այս կամ այն կողմ անց­կաց­նե­լը. դրանց շուրջ ներ­կա տե­սա­նե­լի պայ­քարն ըն­դա­մե­նը «աչք շե­ղե­լու» մի­ջոց է:

Ու միա­ժա­մա­նակ սկսե­ցին պար­բե­րա­կան խո­սակ­ցութ­յուն­ներն այն մա­սին, որ հիմ­քը, ո­րի վրա վե­րա­կա­ռուց­վում են ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, հյու­սի­սա­յին գո­տին է, եւ փաս­տը, որ Պու­տին-Թ­րամփ գա­գա­թա­ժո­ղովն անց­կաց­վեց Ալ­յաս­կա­յում, դրա լա­վա­գույն հիմ­նա­վո­րում­նե­րից մե­կը դար­ձավ:

Ինչ ա­սել է Հ­յու­սի­սա­յին կամ Արկ­տի­կա­կան գո­տի: Նավ­թի հա­մաշ­խար­հա­յին չբա­ցա­հայտ­ված պա­շար­նե­րի 15%-ը եւ բ­նա­կան գա­զի` 30%-ը, ո­րի գրե­թե կե­սը գտնվում է Ռու­սաս­տա­նի վե­րահս­կո­ղութ­յան տակ։ Ու սրանք ա­մե­նան­վա­զա­գույն հաշ­վարկ­նե­րով: Բա­զում այլ ռե­սուրս­ներ, եւ, ա­մե­նա­կա­րե­ւո­րը, ձեռք չտված:

Եվս մեկ էա­կան դե­տալ. կո­մու­նի­կա­ցիա­ներ: Դեռ մոտ 10 տա­րի ա­ռաջ պրակ­տիկ օ­րա­կարգ մտավ ԱՄՆ-ից մին­չեւ Եվ­րո­պա չընդ­հատ­վող եր­կա­թու­ղա­յին հա­ղոր­դակ­ցութ­յան գա­ղա­փա­րը Ռու­սաս­տա­նով: Ընդ ո­րում, ահ­ռե­լի մեծ ծախ­սեր եւ ժա­մա­նակ չեն պա­հանջ­վում: Նույն­կերպ ա­ռաջ­նա­յին օ­րա­կար­գում է Հ­յու­սի­սա­յին ծո­վա­յին ու­ղու գա­ղա­փա­րը. սա եւս ԱՄՆ-ից Ա­սիա, Եվ­րո­պա, նաեւ Ա­սիա­յից Եվ­րո­պա ա­մե­նա­կարճ ու­ղին է: Ոչ միայն ա­մե­նա­կարճ. նաեւ ա­մե­նա­քիչ ժա­մա­նա­կա­տար: Գլ­խա­վո­րը` ա­մե­նաէ­ժան` ի հա­շիվ տա­րա­ծութ­յան, ժա­մա­նա­կի եւ տրան­զի­տա­յին վճար­նե­րի էա­կան կրճատ­ման:

­Հա­ջորդ էա­կան գոր­ծո­նը. Հ­յու­սի­սա­յին ծո­վա­յին ու­ղու զար­գա­ցումն էա­պես հեշ­տաց­նում է արկ­տի­կա­կան պա­շար­նե­րի շա­հա­գոր­ծու­մը: Այ­սինքն, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, խոս­քը մարդ­կութ­յան պատ­մութ­յան ա­մե­նա­մասշ­տա­բա­յին տնտե­սա­կան նա­խագ­ծի մա­սին է:

­Թե ին­չու է թե­ման մտել ա­ռաջ­նա­յին օ­րա­կարգ, նույն­պես աչ­քի ա­ռաջ է. կլի­մա­յի գլո­բալ փո­փո­խութ­յու­նը: Դեռ 20 տա­րի ա­ռաջ Հ­յու­սի­սա­յին ու­ղին հնա­րա­վոր էր շա­հա­գոր­ծել տար­վա մեջ ա­ռա­վե­լա­գույ­նը 4 ա­միս: Ներ­կա­յիս տա­քա­ցում­ներն այդ ժամ­կետն ար­դեն հասց­րել են 5-6 ամս­վա, իսկ սառ­ցա­հատ նա­վա­տոր­մի առ­կա­յութ­յան դեպ­քում, ո­րը Ռու­սաս­տա­նը զար­գաց­նում է գե­րա­րագ տեմ­պե­րով, այն կա­րող է գոր­ծել ողջ տա­րին: Նույ­նը եր­կա­թու­ղու պա­րա­գա­յում է: Մինչ­դեռ գլո­բալ տա­քա­ցում­նե­րը դեռ շա­րու­նակ­վում են:

Ով կա­րող է շա­հել նման նա­խագ­ծից: ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հա­մար այն դա­րա­կազ­միկ ի­մաստ ու­նի: Չի­նաս­տա­նի հա­մար եւս, խո­շոր հաշ­վով, այն ըն­դու­նե­լի նա­խա­գիծ է: Բ­րի­տա­նիան, թե­րեւս, կորց­նող­նե­րի թվում կլի­նի, հաշ­վի առ­նե­լով, որ 300-400 տար­վա կո­մու­նի­կա­ցիոն սխե­մա­ներ են փոխ­վում: Չ­նա­յած, Բ­րի­տա­նիան ար­դեն իսկ մե­ծա­պես կորց­րել է Հա­րա­վա­յին ու­ղու վրա իր ազ­դե­ցութ­յու­նը, պար­զա­պես պետք է ռեալ ըն­դու­նի այն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քը, ո­րը ներ­կա­յումս ու­նի:

Այս­պի­սով այն, որ հենց արկ­տի­կա­կան ծրա­գիրն էր Ալ­յաս­կա­յի բա­նակ­ցութ­յուն­նե­րի հիմ­քե­րի հիմ­քը, զգաց­վեց նաեւ Պու­տի­նի` վեր­ջերս ար­ված մեկ հայ­տա­րա­րութ­յու­նից. «Թ­րամ­փի գա­լուս­տով Ռու­սաս­տա­նի եւ ԱՄՆ-ի հա­րա­բե­րութ­յուն­նե­րում «լույս թու­նե­լի վեր­ջում» է եր­եւում… Ռու­սաս­տա­նը ակն­կա­լում է ԱՄՆ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի լիա­կա­տար վե­րա­կանգ­նում… Ռու­սաս­տա­նը քննար­կում է ԱՄՆ-ի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հնա­րա­վո­րութ­յու­նը Արկ­տի­կա­յում եւ Ալ­յաս­կա­յում»:

Եվ ե­թե այդ քննար­կում­նե­րը հա­ջող ա­վար­տի հաս­նեն, ա­պա սա նկա­տե­լիո­րեն կազ­դի նաեւ հա­րա­վա­յին մի­ջանցք­նե­րի գրավ­չութ­յան վրա, հաշ­վի առ­նե­լով նաեւ այն մասշ­տա­բա­յին կոնֆ­լիկտ­նե­րը, ո­րոնք կան այս ուղ­ղութ­յամբ:

Ինչ վե­րա­բե­րում է Ուկ­րաի­նա­յին, ա­պա հայտ­նի դար­ձավ, որ ար­դեն նաեւ Եվ­րո­պան է տե­ղե­կաց­րել` գա­լիք տար­վա­նից ֆի­նան­սա­վո­րումն էա­պես կկրճատ­վի: Թե­րեւս, միան­գա­մից կփլուզ­վեն նաեւ ԵՄ-ին միա­նա­լու հե­քիաթ­նե­րը. նման պարտ­քա­յին բե­ռով երկ­րին Եվ­րո­պա­յի դռնե­րին էլ մոտ չեն թող­նի։

Leave a Comment