Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԱԺ շենքի առջեւ մինչեւ սեպտեմբերի 21-ը ներառյալ ամեն օր հավաք անցկացնելու իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանին, ինչն ընդունվել է ի գիտություն: Նրա գնահատմամբ՝ վարչապետի պարտականությունն է կառավարության ծրագիրը կյանքի կոչել:
— Եթե չի կարողանում, ադրբեջաներեն ուրիշ ձեւով են ասում, հայերեն՝ ուրիշ ձեւով՝ պիտի հեռանա: ԱԺ-ն միակ մարմինն է, որ ընտրված է ժողովրդի կողմից, եւ ինքն է որոշում, թե ով պիտի լինի վարչապետ: Դրա համար մենք գնալու ուրիշ տեղ այլեւս չունենք, քան հավաքվենք ԱԺ-ի մոտ եւ մեր պատգամավորներից պահանջենք, որպեսզի իրենք կատարեն իրենց պարտականությունները: Մենք ուրիշ ոչ մի պահանջ պատգամավորներից չունենք: Խոստո՞ւմ են տվել, որ ծրագիրը պետք է կատարվի, իրենք որպես պաշտոնյա պարտավոր են վերահսկել այդ ծրագրի կատարումը եւ իրավունք ունեն վարչապետին անվստահություն հայտնելու: