Սերժ Սարգսյանի ճեպազրույցի առանցքային թեզերը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի բակում պատասխանել է լրագրողների հարցերին՝ ասելով․ «Կապիտուալցիան շարունակական երևույթ է: Այդ  ընթացքը հնարավոր է կասեցնել, եթե փոխվի այդ թուղթը ստորագրած իշխանություն: Երբեք չենք ասել՝ պետք չէ Ադրբեջանի հետ բանակցել, իհարկե պետք է, բայց ոչ տարածքներ հանձնելով և կապիտուլիացիայով:

Մենք չենք մտածում 2026-ի ընտրությունների մասին, իմփիչմենփի օրակարգն առկա է: Պայքարը չի կարող լինել անվստահության գործընթաց: Մեր օրակարգն անվստահություն հայտնելն է: Ինձ Ռոբերտ Քոչարյանի մասին հարցեր մի տվեք, Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ իմփիչմենթը մնում է մեր օրակարգում:

2018-ի մասին ես այլևս չեմ խոսելու դա ասել եմ բազմիցս:Ես խոսելու եմ մեկ անգամ՝ հարցազրույցում և խնդրում եմ՝ ինձ 2018-ի մասին այլևս հարցեր չուղղել:

Եթե եղավ ընդդիմադիր կոնսոլիդացիա, հաջողությունը գրեթե 100%-ով ապահովված է: Չենք կարող բացառել, որ մեզ միացողներ կլինեն: Ավելի լավ է մի ստորագրություն դնել, քան հավերժ անիծել այս իշխանություններին:

Սամվել Կարապետյանին ես եմ խնդրել գնել ՀԷՑ-ը ռուսական մեկ այլ ընկերությունից, որովհետև այն շատ վատ վիճակում էր: Պետք էր մարդ, ով սրտացավություն կցուցաբերեր:

Հարցին՝ իշխանափոխության հնարավորություն կա՞, քանի որ ընդդիմության մոտ իմփիչմենթի գործընթացը կոնսոլիդացիայի հարթակ չդարձավ, Սարգսյանն ասել է. «Չդարձավ, բայց դա չի նշանակում, որ այդ օրակարգն այսօր գոյություն չունի և չի նշանակում, որ մենք չենք շարունակելու այդ օրակարգով առաջ շարժվել»:

Նախագահ Սարգսյանը նաև հավելել է, որ իմփիչմենթի՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը շարունակում է մնալ ՀՀԿ-ի օրակարգում։  Նա հավելել է, որ իրենք շարունակելու են այդ օրակարգով առաջ շարժվել։

«Մեր նպատակը, մեր ծրագրի բաղկացուցիչ մասը դա է։ Եթե ուրիշներն այլ ծրագիր ունեն, հաճույքով կդիտարկենք և կառուցողական մոտեցում կցուցաբերենք»,- ասել է Սարգսյանը։

Հարցին՝ փողոցային պայքար լինելու՞ է, Սերժ Սարգսյանը պատասխանել է՝ առանց փողոցային պայքարի չի կարող լինել անվստահության գործընթաց։

Սամվել Կարապետյանի կամ ընդդիմադիր այլ ուժերի հետ համագործակցության հնարավորության վերաբերյալ հարցին ի պատասխան էլ Սերժ Սարգսյանը նշել է․ «Ցանկացած ընդդիմադիր ուժի հետ գործակցության եզրեր տեսնում ենք, եթե այդ գործակցության մեթոդները մեզ համար ընդունելի լինեն»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a Comment