
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին շրջանում չորս անգամ փորձել է հեռախոսազրույց ունենալ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, սակայն նա հրաժարվել է խոսելուց, գրում է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
«Վերջին շաբաթների ընթացքում Թրամփը չորս անգամ փորձել է կապվել Հնդկաստանի վարչապետի հետ։ Սակայն նա հրաժարվել է խոսելուց», – գրում է հրատարակությունը։
Թերթի տվյալներով՝ սա նշան է, որ Մոդին վիրավորված է մաքսատուրքերի սահմանումից և Թրամփի՝ երկրի «մեռած տնտեսության» մասին խոսքերից։