Առանց որևէ իրավական հիմքի, բացառապես քաղաքական հետապնդման հետևանքով՝ Սամվել Կարապետյանը շուրջ 70 օր է, ինչ ապօրինի կալանավորված է. Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը

2025 թվականի հունիսի 18-ից, պարզապես հարցազրույցում Մայր Աթոռը պաշտպանելու համար՝ ակնհայտ ապօրինի կերպով կալանավորված է Սամվել Կարապետյանը: Ակնհայտ ապօրինի կալանքի երկարաձգման Հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը համեմատության մեջ Արմեն Դանիելյանին մակագրմանը՝ տևական ժամանակ անց մակագրվեց Վերաքննիչ ատյանի դատավոր Ժ. Մելիքսեթյանին:

Անհրաժեշտ եմ համարում հիշեցնել, որ վերջերս՝ Վճռաբեկ դատարանի հենց հակակոռուպցիոն պալատը՝ կալանքի երկարաձգման հետևանքով իրավունի խախտում արձանագրելով՝ նախադեպային որոշում է ընդունել, ըստ որի քրեադատավարական նվազագույնի սկզբունքը պահանջում է այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը: Ավելին՝ Սահմանադրական դատարանի 2025 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ առաջին անգամ ՄԻԵԴ որոշումներից հղմամբ ուղիղ արձանագրվել է, որ՝ կանխավարկածը միշտ էլ կալանավորված անձի ազատման օգտին է:

Չնայած այս ակնհայտ իրավական երաշխիքներին, առանց որևէ իրավական հիմքի, բացառապես քաղաքական հետապնդման հետևանքով՝ Սամվել Կարապետյանը շուրջ 70 օր է, ինչ ապօրինի կալանավորված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment