Պեկինը և Մոսկվան պետք է շարունակեն ավանդական բարեկամությունը, խորացնեն ռազմավարական փոխվստահությունը․ Սի Ծինփին

Պեկինը և Մոսկվան պետք է շարունակեն ավանդական բարեկամությունը, խորացնեն ռազմավարական փոխվստահությունը և ամրապնդեն համագործակցությունը։ Այս մասին  հայտարարել է Չինաստանի նախագահ Սի  Ծինփինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»- ն։

Պեկինում Սի  Ծինփինը հանդիպել է Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

«Կողմերը պետք է շարունակեն իրենց ավանդական բարեկամությունը, խորացնեն ռազմավարական փոխվստահությունը, ամրապնդեն փոխանակումներն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում, համատեղ պաշտպանեն երկու երկրների անվտանգության ու զարգացման շահերը»,- Չինաստանի ղեկավարի խոսքը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Leave a Comment