
Հրազենային վիրավորում ստացած ՀՀ ԶՈՒ զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության և տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ըստ «Արմենպրես»-ի հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Ի պատասխան «հրազենային վիրավորումով հոսպիտալ տեղափոխված զինծառայողի» վերաբերյալ հարցումների՝ հայտնում ենք, որ զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է Թորոսյանը:
Ավելի վաղ shamshyan.com-ը գրել էր, որ օգոստոսի 25-ին Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել և կա վիրավոր:
Կայքը հավելել էր՝ տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և վիրավորը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ։