Պապարացիները Քեյթ Միդլթոնին լուսանկարել են մազերի նոր գույնով – Showbiz.am

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը հանրությանը ներկայացել է մազերի նոր գույնով։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Թագավորական ընտանիքը պապարացիների կողմից լուսանկարվել է Բալմորալում կիրակնօրյա եկեղեցական պատարագին գնալիս։ Մեքենաներից մեկում եղել են Քեյթ Միդլթոնը, արքայազն Ուիլյամը, արքայազն Ջորջը, արքայադուստր Շառլոտը և արքայազն Լուին։ Նոր լուսանկարներում երևում է, որ Ուելսի արքայադուստրը մազերը մի քանի երանգով ավելի բաց է ներկել։

Չարլզ III թագավորին և թագուհի Կամիլլային նկատել են մեկ այլ մեքենայում։

2024 թվականի մարտի 22-ին արքայազն Ուիլյամի կինը հայտնել էր, որ անցնում է կանխարգելիչ քիմիաթերապիայի վաղ փուլը: Քեյթ Միդլթոնը տեղեկացրել էր, որ քաղցկեղը հայտնաբերվել է որովայնի վիրահատությունից հետո կատարված հետազոտությունների ժամանակ: Սեպտեմբերի 9-ին արքայադուստրը հայտարարել էր, որ ավարտել է բուժումը: Նա վերջին ինը ամիսները նկարագրել էր որպես աներևակայելի դժվարին ժամանակաշրջան:

Աղբյուրը` Panorama.am

Leave a Comment