Թուրքիան մտադիր է աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության գործընթացին

Թուրքիան կշարունակի համակողմանի աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ կարգավորման հետ կապված գործընթացներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին  հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը՝ ի պատասխան հակամարտության կարգավորման հետ կապված գործընթացների շուրջ ստեղծված իրավիճակի և կողմերի միջև բանակցությունների հնարավոր նոր փուլերի վերաբերյալ մեկնաբանություններ տալու խնդրանքի։

«Մենք՝ որպես Թուրքիա, ընդգծում ենք մեր պատրաստակամությունը՝ ամեն հնարավորության դեպքում համապարփակ աջակցություն ցուցաբերել խաղաղության գործընթացին», – ասել է գործակալության զրուցակիցը։

Այս դիրքորոշումը, նրա խոսքերով, «մնում է անփոփոխ»։

Հուլիսի 23-ին Ստամբուլում տեղի ունեցավ ուկրաինական կարգավորման շուրջ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինում մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է ինչպես շարունակել նպաստել պատվիրակությունների միջև բանակցություններին, այնպես էլ կազմակերպել հակամարտող կողմերի ղեկավարների հանդիպում։

Leave a Comment