Պուտինը և Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել – Live News

Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել։ Կրեմլի տեղեկացմամբ, Պուտինը ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի հիմնական արդյունքները։ Մասուդ Փեզեշքիանն աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական դիվանագիտական ​​ջանքերին։

Բացի այդ, քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:

Leave a Comment