«Մանչեսթեր Յունայթեդի» երկու ֆուտբոլիստներ կարող են հայտնվել «Բավարիայում», այս մասին հաղորդել է deadlinedaylive-ը։
Գերմանիայի Բունդեսլիգայի չեմպիոնը հետաքրքրված է կենտրոնական հարձակվող Ռասմուս Հյոլունդով և հարձակողական կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյով։
«Կարմիր սատանաների» մարզիչ Ռուբեն Ամորիմը հետաքրքրված չէ այս խաղացողների հետ աշխատելով։ Այս առումով, մանկունիանցիները կարող են վաճառել նրանց այս ամռանը։
«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու տուրում վաստակել է մեկ միավոր։ Այսօր՝ օգոստոսի 25-ի դրությամբ, Ամորիմի թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է ընդամենը 16-րդ տեղը։