
Դիտում ՝ 22 817
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հույս է հայտնել, որ Ուկրաինայի հակամարտությունը կկարգավորվի վեց ամսվա ընթացքում։
«Մենք ունենք նախագահ, որը ակտիվորեն դիվանագիտություն է վարում արյունահեղությունը դադարեցնելու համար։ Այդպես էլ պետք է լինի։ Կարծում եմ՝ ամերիկացիները պետք է հպարտանան այդ փաստով։ Անկախ արդյունքից, անկախ նրանից, թե պատերազմն ավարտվում է երեք ամսից, թե վեց ամսից, հուսանք՝ ոչ ավելի՝ մենք պետք է հպարտանանք, որ ունենք նախագահ, որը փորձում է դադարեցնել արյունահեղությունը»,- ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում։
Վենսը հավելել է, որ հասկանում է՝ հակամարտության «մեկ գիշերվա ընթացքում» ավարտը անհնար է, և վստահեցրել, որ ԱՄՆ-ն կշարունակի դիվանագիտական լուծում փնտրել։
Կիսվել սոց․ ցանցերում