Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ պատերազմը դադարեցնելու մասին հնարավոր համաձայնագիրը չպետք է «բռնապետական խաղաղություն» դառնա՝ ի վնաս Ուկրաինայի, փոխանցում է DW-ն։
«Ուկրաինայի համար անվտանգության ապագա երաշխիքները պետք է «շատ մոտ» լինեն ՆԱՏՕ-ին անդամակցելուն»,- ընդգծել է նա՝ ելույթ ունենալով Գերմանիայի կառավարության բաց դռների օրվա ժամանակ։ «Մենք չենք կարող պահանջել, որ Ուկրաինան լրջորեն քննարկի տարածքային զիջումները, եթե այն չի ստանում իրական անվտանգության երաշխիքներ որքան հնարավոր է շատ պետություններից, որ առնվազն մնացածը (ուկրաինական տարածքը – խմբ.) անվտանգ կլինի», – գերմանացի նախարարի խոսքերն է մեջբերում dpa գործակալությունը։
Վադեֆուլը հույս է հայտնել, որ հենց նման անվտանգության երաշխիքների վրա կենտրոնանալը ի վերջո կկարողանա համոզել նաև Պուտինին։ «Այդ դեպքում դա կարող է հիմք դառնալ, որպեսզի մենք՝ Եվրոպայում, վերջապես նորից խաղաղություն ձեռք բերենք»,- նշել է գերմանացի նախարարը։ Նրա խոսքով՝ այս պահին մոտ 30 պետություն, որոնց թվում է նաև Ճապոնիան, պատրաստակամություն են հայտնել աջակցել Ուկրաինային։