«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը հայտարարել է, որ չի ցանկանում, որպեսզի թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը տեղափոխվի այլ առաջնություն, քանի որ աշխարհի ոչ մի երկրում չեն ցանկանա կորցնել իրենց առաջնության ամենափայլուն ֆուտբոլիստներից մեկին։
Կիրակի օրը «Կրասնոդարը» ՌՊԼ-ի վեցերորդ տուրի շրջանակում արտագնա խաղում 6:0 հաշվով հաղթել է «Կռիլյա Սովետովին»։ Ավելի վաղ Սպերցյանը խոսել էր անգլիական «Սաութհեմփթոնի» հետաքրքրվածության մասին։
— Ի՞նչ եք կարծում Սպերցյանի «գործակալի» խոսքերի մասին։ Ինչպիսի՞ ապագա է սպասվում ֆուտբոլիստին ակումբում։
— Իմ կարծիքով, դա ընդհանրապես գործակալի խոսքեր չեն։ Ուզում եմ ասել, որ Էդիկը վաղուց է ակումբում, և մենք ունենք փոխադարձ վստահությամբ հարաբերություններ։ Մենք նրան ուժով չենք պահում։ Ի վերջո, ցանկացած որոշում կլինի մեր համատեղ որոշումը։ Ինձ համար տարօրինակ է, որ դուք՝ լրագրողներդ, ցանկանում եք, որ Սպերցյանը հեռանա։ Կարծում եմ՝ աշխարհի ոչ մի երկրում ոչ ոք չի ցանկանա կորցնել առաջնության ամենափայլուն խաղացողներից մեկին։ Ֆյոդոր Չալովը, Անտոն Միրանչուկը, Արսեն Զախարյանը հեռացան, և ի՞նչ եղավ։ Արդյոք նրանք ավելի ուժեղ դարձա՞ն։ Անտոն Միրանչուկը վերադարձավ և շարունակում է ուրախացնել իր խաղով։ Մենք պետք է հարգենք մեր առաջնությունն ու մեր ֆուտբոլիստներին, այլ ոչ թե գրենք, թե ինչ-որ մեկը պետք է հեռանա։ Եթե լինի առաջարկ, որը կբավարարի բոլոր կողմերին, ինչպես եղավ Մատվեյ Սաֆոնովի դեպքում, ապա լավ, կսեղմենք ձեռքերը և շնորհակալություն կհայտնենք, – ասել է Մուսաևը «Матч ТВ»-ի թղթակցի հարցին ի պատասխան։
25-ամյա Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ գործում է մինչև 2026 թվականի ամառ։