Կանադան Ուկրшինային ավելի քան 1 միլիարդ դոլարի զինшմթերք կտրամադրի

Դիտում ՝ 23 701

Կանադան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 1 միլիարդ դոլարի անօդաչու թռչող սարքեր, զինամթերք և զրահատեխնիկա, հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։

Վերջինս այսօր ժամանել է Ուկրաինա՝ մասնակցելու Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներին։

«Հունիսին G7 գագաթնաժողովում Կանադան խոստացավ լրացուցիչ 2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։ Այսօր ես հպարտությամբ հայտարարում եմ, որ դրանից ավելի քան 1 միլիարդ դոլարը կօգտագործվի ձեր զենքի զինանոցը հզորացնելու համար՝ անօդաչու թռչող սարքերի, զինամթերքի և զրահատեխնիկայի մատակարարման միջոցով, որոնք կժամանեն հաջորդ ամիս», — ասել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment