Չինաստանի հարավում գտնվող Հայնան կղզի-նահանգում կիրակի օրը հայտարարվել է արտակարգ իրավիճակների արձագանքման 1-ին (բարձրագույն) մակարդակ՝ «Կաջիկի» թայֆունի մոտենալու պատճառով, հայտնում է «Սինհուան»։
Տեղական ժամանակով ժամը 08:00-ի դրությամբ թայֆունը, որի քամու արագությունը հասնում է վայրկյանում 38 մետրի, գտնվել է Սանյա քաղաքից մոտ 210 կմ հարավ-արևելք։
Տարերքը շարունակում է ուժգնանալ և շարժվում է դեպի կղզու հարավային ափ։
Պոտենցիալ վտանգավոր շրջաններից տարհանվել է ընդհանուր առմամբ 20 728 մարդ։ Բոլոր 30 769 տեղական ձկնորսական նավերը վերադարձել են նավահանգիստ կամ պատսպարվել անվտանգ վայրերում, ավելի քան 21 հազար անձնակազմի անդամներ ափ են հանվել։
Տեղական իշխանությունները նախապես խոցելի շրջաններ են տեղափոխել ավելի քան 770 հազար միավոր առաջին անհրաժեշտության պարագաներ։
Պատրաստության մեջ են ավելի քան 2,8 հազար փրկարարներ՝ ապահովված տրանսպորտով և սարքավորումներով։
Սանյա քաղաքում մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել. դադարեցվել են դպրոցների դասերը, ձեռնարկությունների աշխատանքը, առևտրային գործունեությունը, հասարակական տրանսպորտի և նավագնացության երթևեկությունը, ընդ որում, տեսարժան վայրերը փակ են այցելությունների համար։
Բնակիչներին խստորեն խորհուրդ է տրվում հրաժարվել ոչ պարտադիր ուղևորություններից, հեռու մնալ ցածրադիր վայրերից, ժամանակավոր շինություններից և ափամերձ գոտուց, ինչպես նաև զգոն լինել երկրաբանական վտանգների ռիսկի պատճառով։
ՉԺՀ Ազգային օդերևութաբանական կենտրոնը (ԱՕԿ) կիրակի օրը «Կաջիկի» թայֆունի կապակցությամբ հայտարարել է «նարնջագույն» մակարդակի տագնապ՝ նախազգուշացնելով ուժեղ քամու մասին նրա կենտրոնին հարակից շրջաններում, ինչպես նաև հորդառատ անձրևների մասին Հայնան, Գուանդուն նահանգների և Չինաստանի հարավում գտնվող Գուանսի-Չժուանական ինքնավար շրջանի որոշ շրջաններում։
Չինաստանում գործում է եղանակային անբարենպաստ պայմանների մասին նախազգուշացումների քառաստիճան համակարգ, որտեղ վտանգի ամենաբարձր մակարդակը նշվում է կարմիր գույնով, որին հաջորդում են նարնջագույնը, դեղինը և կապույտը։