Ստվերային գործընացներ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կան


Միջազգային

Մոսկվան և Բաքուն ուրվագծել են համատեղ աշխատանքի ուղեցույցներ, որտեղ էներգետիկ համագործակցությունը և տրանսպորտային կապերի զարգացումը գերակա են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը վստահորեն ապավինում են ազգային արժույթներին իրենց հաշվարկներում, որտեղ 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին ռուբլին կազմել է հաշվարկների 79.8%-ը։

Որոշումները կայացվել են Աստրախանում տեղի ունեցած Միջկառավարական հանձնաժողովի նիստում, որտեղ Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են 2025-2026 թվականների տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ փաստաթուղթ։ Այն մասնավորապես ներառում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ռազմավարական նախագիծ։

Մեկնաբանելով, ռուսական փորձագիտական աղբյուրը գրում է.

«Սա, իհարկե, հիանալի է։ Վատ խաղաղությունը պատերազմից լավ է, ավելի լավ է առևտուր անել, քան կռվել և այլն, և այլն։ Բայց հիշեցնում ենք, որ լիովին անմեղ Ռուսաստանի քաղաքացիները դեռևս ՔԱՂԱՔԱԿԱՆ պատանդներ են Բաքվի բանտերում»։

Այսինքն, նշան է, որ թեեւ նշված զարգացումները տեղի են ունեցել պաշտոնական միջոցառման` Միջկառավարական հանձնաժողովի նիստ շրջանակներում, սակայն դա նշանակում է, որ որոշակի ստվերային գործընացներ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կան: Թե որքանով է խորը եւ քաղաքական ուղղվածության, հասկանալ է պետք:

Տես նաեւ https://t.me/iravunk/56675 


Leave a Comment